Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Աղջիկներն ավելի ծանր են տանում ուղեղի ցնցումը

Աղջիկներն ավելի ծանր են տանում ուղեղի ցնցումը

Նոր հետազոտության մեջ ասվում է, որ ուղեղի ցնցումով աղջիկները տառապում են ավելի շատ ախտանիշներից եւ դրանք ավելի երկար են տեւում, քան տղաների մոտ:

 

Իր նոր հետազոտության մեջ բժիշկ Շեյն Ֆերը՝ մանկական սպորտային բժիշկ Վիսկոնսինից, հետեւել է կլինիկաներում եւ հիվանդանոցներում ցնցումից բուժվող 549 հիվանդների՝ որոնցից 235-ը աղջիկներ են եղել, հաղորդում է WebMD-ին:

 

Տղաների հետ համեմատած՝ աղջիկների մոտ ախտանիշներն ավելի ծանր են եղել, իսկ լավացումը ձգվել է 22 օր ավելի երկար, ասում է Ֆերը:

 

Ուղեղի ցնցում է համարվում ցանկացած գանգուղեղային վնասվածք, որը խանգարում է ուղեղի բնականոն գործունեությունը:

 

Երեխաները հիմնականում գանգատվել են գլխացավերից, ուշադրության կենտրոնացման խնդիրներից, ինչպես նաեւ ունեցել են բարձր զգայունություն լույսի, ձայնի հանդեպ եւ գլխապտույտ:

 

Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար ծայրահեղ կարեւոր է անհապաղ բժշկի դիմելը, քանի որ նման վիճակում նորից խաղին վերադառնալը կարող է շատ վտանգավոր լինել, նույնիսկ՝ մահացու:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. health.passion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ